Մի քանի անգամ տեսել ենք, թե ինչպես է հնարավոր այցելել տարբեր կայքեր և քանդել դրանք: Իհարկե խոսքը գնում է ոչ թե կայքեր ջարդելու մասին, այլ javascript հնարքներով բացված կայքի ինֆորմացիան քանդելու: Այսինքն այդ կայքերը քանդված են ցուցադրվելու միայն ձեր մոտ և թարմացնելուց հետո նորից վերադառնալու են սկզբնական վիճակին: Այժմ սովորենք կայքեր քանդելու հերթական հնարքը՝
1.Մկնիկի օգնությամբ քաշեք փակագծերի մեջ գրված այս հղումը (Katamari) և տեղադրեք ինտերնետ դիտարկչի Bookmarks bar-ի վրա (տես նկարը)


2.Այցելեք որևէ կայք և սեղմեք նախորդ քայլում տեղադրված հղման վրա (Internet Browser-ի Bookmarks bar-ի վրա գտնվող):
3.Բացված պատուհանում կարող եք կատարել որոշակի կարգավորումներ կամ միանգամից սեղմեք Start!
4.Գնդիկը կառավարեք նախորդ քայլում ընտրած կոճակի միջոցով (եթե 3-րդ կետում փոփոխություն չեք արել, ապա կառավարելու համար սեղմեք մկնիկի աջ կոճակը)
Հ.Գ.
Զվարճանալու համար փորձեք ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցերի վրա:

Տեղեկացրեց բլոգի այցելու Հովհաննեսը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել