Lurer.com-ը գրում է.
"Батькивщина" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Արիևը հրապարակել է մի շան լուսանկար, որն, իր կարծիքով, նման է Ռուսաստանի նախագահին: Այս մասին հայտնում է glavred.info.ru-ն:
Այդ մասին Արիևը գրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղից էլ տարածվել է հետաքրքիր ինֆորմացիան:
«Կարծես թե Պուտինին շատ նման է: Պետք է պարզել իրականությունը»,-գրել է լուսանկարի տակ:
«Նմանակը» սթաֆորդշիրյան տերյերի ու գերմանական հովվաշան խառնուրդ է, որի հայացքը հիշեցնում է ռուս ղեկավարին։
Պուտինի և շան նմանությունը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինին նմանեցնում են որևէ կենդանու: Հետաքրքիր է այն փաստը, որ յուրաքանչյուր ընտրված «կերպար» իրոք արտացոլում է նախագահի դիմագծային շատ կոնկրետ նմանությունները:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=127173&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



