1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպի ղեկավար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նվիրել է Այդահո նահանգից բերված կարտոֆիլի երկու պալար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Պետքարտուղարի խոսքերով՝ ինքն ավելի վաղ ռուս գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Այդահոյի կարտոֆիլը: «Այսօր ես բերեցի այդ կարտոֆիլը»,- նշել է Քերին:

Ռուսական և ամերիկյան արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 13-ին՝ Փարիզում: Դրանք նվիրված էին «Ժնև-2» միջազգային համաժողովի նախապատրաստությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել