Վերջապես հայոց սոցիոլոգն էլ խոսեց այս թեմայով: Արձագանքն ուշ էր, բայց ոչ ուշացած: Ադիբեկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ԶԼՄ-ները, հեռուսատեսությունը մեծ ազդեցություն են ունենում ինքանսպանությունների թվի աճի վրա` մանրամասն ներկայացնելով ինքնապսանությունները, նրանք մարդկանց դրդում են ինքնասպանության նույնիսկ եթե նա տրամադրված չէ դրան:
Հիրավի աշխարհի ոչ մի երկրում ինքնասպանությունների այսքան զանգվածային լուսաբանում չես տեսնի: Ինքնասպանություն գործիր և քո մասին կգրեն բոլորը:
Գուցե սա մեր երկրի յուրահատկությունն է. Երկիր, որտեղ սենսացիաներն այքան քիչ են, որ ինքնասպանությունը ներկայացվում է որպես համար մեկ սենսացիա:
Հաճախ եմ լսում, որ Շամշյանին մեղադրում են, ասելով որ թաղման բյուրո է դարձել, գնում նկարում է դժբախտ դեպքերը և ինքն իր ձեռքով նպաստում դրանց աճին: Կարծում եմ լրագրողին մեղադրել իսկզբանե սխալ է: Սրա միակ մեղավորն այն լրատվամիջոցներն են, որոնք պատրաստ են մեծ գումարներ տալ ինքնասպանության կամ վթարի նկարներ վաճառող լրագրողին: