Ավարտվեց «Ոսկե գնդակ»-ի արարողությունը. հաղթողը պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուն է: Անկեղծ ասած, ես համոզված էի, որ հենց նա էր հաղթելու այդ մրցանակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում նրա ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլը:
Ինչպես բնութագրել էր նրան ՖԻՖԱ-ի նախագահը` նա իսկական հրամանատար է խաղադաշտում: Հենց Ռոնալդուի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Շվեդիայի հավաքականին և դուրս եկավ Աշխարհի առաջնության գլխավոր փուլ: Եվ, իհարկե, նրա շնորհիվ Մադրիդի Ռեալը վստահորեն շարունակում է իր ելույթները Չեմպիոնների լիգայում և իսպանական ֆուտբոլում:
Ռոնալդուն իր ստաբիլ և հասուն խաղով ստիպեց շատերին փոխել իրենց կարծիքը նրա նկատմամբ: Նաև Ռոնալդուի պահվածքն է փոխվել խաղադաշտում, նա դարձել է ծանրակշիռ և ադեկվատ, ինչը նրան պակասում էր առաջ: Երբեմնի կամակոր երեխան փոխվել է. արդեն նա մեծ տղա է և պատահական չէ, որ իրեն են վստահում Պորտուգալիայի հավաքականի ավագի թևկապը: Շատ բան կարելի է նշել, բայց, իհարկե, ամենակարևորը նրա մարդկային վերաբերմունքն է, որը Ռոնալդուն ցույց է տվել տարբեր առիթներով: 

Հ. Գ. Ի դեպ, նա այսօր արտասվեց: Դա տղամարդկային արցունքներ էին, որոնք փաստեցին նրա բարի սրտի և լավ մարդ լինելու մասին:
Կեցցես Ռոնալդո, ես հպարտ եմ, որ դու իմ սիրած թիմի (Ռեալ Մադրիդի) առաջատարն ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել