Emedia.am-ը գրում է.

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլև ձեզ համար: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այստեղ են ոչ միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները, այլ նաև այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն ինչպես մեր երկրի ու քաղաքի, այնպես էլ լրատվական դաշտի զարգացման գործում, նաև միջին և ավագ սերնդի լրագրողները, ովքեր իրենց նպաստն են բերել 4-րդ իշխանության կայացմանը: Նախորդ տարին, անշուշտ, բավական հարուստ էր իրադարձություններով, որոնց մի մասն էլ առնչվում էր Երևանի քաղաքապետարանի գործունեությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել