Pastinfo.am-ը գրում է.
ՂՀ N զորամասից ծանր վիճակում Կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Մհեր Խլղաթյանին այս պահին այցելել են ՊՆ քննչական ծառայության քննիչները: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ըստ մեր տեղեկությունների զինվորը ծեծի է ենթարկվել, իսկ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրել է, որ նրա մոտ նաեւ թոքաբորբ է հայտնաբերվել։ «Ընդհանուր զինվորի վիճակը ծանր է եղել, իսկ թոքաբորբը պարզվել է հենց հոսպիտալում», - «Փաստինֆո»-ին ասել է Ասատուրյանը։
ՊՆ քննչական ծառայությունը չի շտապում տեղեկացնել, արդյո՞ք փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/30819
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



