Ladynews.am-ը գրում է.

Ավստրալական Գրաց քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականներն անցկացրել են յուրահատուկ հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, թե որ ամիսն է առավել նպաստավոր ինտիմ հարաբերությունների համար:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով:

Արևային լույսը բարձրացնում է նաև D վիտամինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում վերոնշյալ փոփոխությունների համար:

Մարդու օրգանիզմի վրա արևի ազդեցության գագաթնակերը գրանցվում է օգոստոսին: Ի հավելումն դրա մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, արձակուրդ են մեկնում, պարզապես ավելի շատ են հասարակական վայրերում լինում, ինչը ինքնին մեծացնում է հեշտ սիրախաղերի ու արդյունավետ սեքսի հնարավորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել