« Ի՞նչ է ուզում կինը տղամարդուց, իրեն ավելի երջանիկ զգալու համար»` հարց, որն ունի մի քանի պատասխաններ. ընդամենը մի քիչ ուշադրություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ էլ սեր, վստահ եմ , մեծ բան չէ: Իսկ մեր հանրությանը ծանոթ հայտնի կանայք ունեն իրենց պատասխանները:

Երգչուհի Աննա Խաչատրյանը հավատացած է.Աննա Խաչատրյան

«Առաջին հերթին կնոջը երջանիկ լինելու համար պետք է իրեն սիրի այն տղամարդը, ում ինքն է սիրում»:

Աննայի կողքի տղամարդը պետք է լինի. «Ուշադիր, պետք է այդ տղամարդու ներկայությունը կնոջ կյանքում լինի անկնհայտ, դա վերաբերվում է կողքից նայող մարդկանց: Այն կինն, ով իր կողքին ունի տղամարդ և սիրված է ու նաև սիրում է, դա ակնհայտ երևում է նրա տեսքից: Պետք է տղամարդն ընդունի իր կողքի կնոջ «Ես»-ը, ու չփորձի այն սեղմել և խեղդել` դա ինձ համար շատ կարևոր է»:

Անի Քրիստի«Ես պահանջող կանանց շարքին եմ դասվում, ոչ թե գումարային կամ մատերիալային տեսքով, այլ ավելի հոգեկան և աջակցողական իմաստով»,- նշեց երգչուհի Անի Քրիստին

և ավելացրեց. «Կարծում եմ ինձ հասկանալու համար, իմ տղամարդը բավականին նրբազգաց և խելոք պետք է լինի, որպեսզի կարողանա թակել իմ սրտում այդքան անհաս դուռը»:

Իսկ հաղորդավարուհի Դինա Ակոպովնան կարծում է.Դինա Ակոպովնա

«Ես վաղուց մոռացել եմ, թե տղամարդն ինձ կարող է երջանկացնելԻնձ համար երջանկությունը հարաբերական է, չեմ վազում իր հերևից, միշտ այն ինձանից փախչում է: Ես ձգտում եմ ապրել առողջ, խաղաղ և ուրախ կյանքով: Ինձ կարող է միայն “ողնաշարով” տամարդը դուր գալ և երևի թե երջանկացնել: Նա պետք է կարողանա գնահատել կնոջը, հասկանալ: Ինձ դուր գալու համար տղամարդը, պետք է հասուն լինի, ունենա ինտելեկտ, արվեստը գնահատի»:
Ռուզան ԱնդրեասյանԵրգչուհի Ռուզան Անդրեասյանի կարծիքով.

«Իդեալական մարդ գոյություն չունի, պարզապես պետք է երկուսն էլ լինեն սիրող, զիջող և հասկացող,

իսկ իդեալին հավատացողները հիմնականում մենակ են մնում»:
 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել