1in.am-ը գրում է.

Իսրայելը հայտարարում է, որ Գազայի հատվածից արձակվել է երկու հրթիռ երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ` հաղորդում է Associated Press-ը:

Զինվորականները նշել են, որ հրթիռային հարձակման հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան:

Իսրայելի ոստիկանության մամլո քարտուղարը նշել է Շարոնի հուղարկավորության ժամանակ անվտանգության բարձր միջոցառումների մասին:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել