Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սվեն Բենդերը չի հավատում, որ իր թիմը կարող է նվաճել Գերմանիայի առաջնության չեմպիոնի կոչումը: Ֆուտբոլիստը նշել է, որ իրենք պետք է պայքարեն երկրորդ տեղի համար:

«Ջանք չենք խնայի` մեզ երկրորդ տեղը ապահովելու համար: Մենք պետք է կրկին կենտրոնանք այն բանի վրա, ինչը մեզ ուժեղ թիմ դարձրեց՝ ակտիվորեն պրեսինգի ենթարկենք մրցակցին, ագրեսիվ գործենք պաշտպանությունում և արդյունավետ խաղանք: Պետք է պատրաստ լինենք 100 տոկոսով և 2:0 հաշվի դեպքում երրորդ գոլը հեղինակելու ցանկություն ունենանք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել