Վերջին տարիներին սոցիալական ցանցերի, դրանցից բխող էլեկտրոնային պարբերականների և մի շարք այլ «հանգամանքների» շնորհիվ՝ կարծես քիչ թե շատ լուծվել է խոսքի ազատության ինստիտուտի կայացման հարցը: Սակայն մյուս կողմից ինստիտուտն իր հերթին չի լուծում այն խնդիրը, ինչին պետք է ծառայի: Թվում է, թե այլևս հնարավոր չէ թաքցնել այն, ինչ երկար տարիներ հաջողվում էր և արդեն հանրային սեփականություն են այն բոլոր բացթողումները, որոնց մասին քաղաքացին տեղեկացված չէր: Սակայն մյուս կողմից տեսանելի է նաև, որ ոչ մեկ չի էլ կաշկանդվում այս կամ այն բացահայտումից և ստացվում է, որ անգամ խոսքի ազատության ինստիտուտի կայացումը չի բխում քաղաքացու շահից: Անգամ հոլիվուդյան ֆիլմերում հերոսները փնտրում են հանցագործին, հետո գտնում և պատժում: Իսկ պատկերացնո՞մ եք՝ ինչ կլիներ, եթե հերոսը գտներ հանցագործին, իսկ այդ նույն հանցագործը շարունակեր իր հանցագործությունները: 
Խոսքի ազատության ինստիտուտը հարկավոր է, որպեսզի կաշկանդող հանգամանք լինի և զսպի որոշ գործողություններ: Իսկ երբ քաղաքացին տեղեկանում է պրոբլեմի մասին, իսկ պրոբլեմը շարունակում է խորանալ, ավելի բարդանում է քաղաքացու վիճակը, ով սկսում է էլ ավելի քիչ հավատալ վաղվա օրվան:

Հ.Գ.
Թերևս այս պատճառով էր, որ երկար ժամանակ ստատուսներ չէի գրում, դրական ոչինչ չէի տեսնում, իսկ բացասականը նշում են բոլորը, ես էլ կարդում էի ու տրամադրությունս կտրուկ ընկնում էր: Չէի ցանկանում իմ հերթին ազդել ուրիշների տրամադրության վրա, բայց չդիմացա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել