Մխիթարյանը վերադարձել է մարզումներին (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասել էր աքիլլեսյան ջիլը շաբաթ օրը կայացած «Ստանդարտի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդ օրը կայացած թիմի մարզումը:

Դորտմունդի «Բորուսիան», որն այս օրերին հավաք է անցկացնում Իսպանիայում, այսօր՝ հունվարի 13-ին նախատեսված մարզում չուներ, սակայն Մխիթարյանը և Օբամեյանգը դուրս են եկել առավոտյան վազքի:

Այդ մասին վկայում է գերմանացի լրագրողների կողմից «Instagram»-ում տեղադրած տեսանյութը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

Հավելենք, որ վաղը՝ հունվարի 14-ին «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացնելու երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Բոխումի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել