Այս թեստը բավականին հետաքրքիր է ու բաղկացած է ընդամենը 3 հարցից: 
Վերցրեք թուղթ ու գրիչ ու հարցերին պատասխանելիս եղեք հնարավորինս անկեղծ ու հավատացեք, որ արդյունքներն իսկապես կզարմացնեն ձեզ:

1. Կենդանիների անունները դասավորեք 1-5-ը հերթականությամբ՝ սկսած ամենանախընտրելիից:

  1. Կով
  2. Վագր
  3. Ոչխար
  4. Ձի
  5. Խոզ

2. Բառերից յուրաքանչյուրի առջև գրեք դրանք նկարագրող մեկական հատկանիշ:

  1. Շուն
  2. Կատու
  3. Առնետ
  4. Սուրճ
  5. Ծով

3. Մտածեք ձեզ ծանոթ ու ձեզ համար կարևոր մարդկանց մասին: Նրանց անունները գրեք այն գույնի առջև, որի հետ ասոցացնում եք այդ մարդուն (նույն անունը չկրկնել):

  1. Դեղին
  2. Նարնջագույն
  3. Կարմիր
  4. Սպիտակ
  5. Կանաչ

Պատասխաններ`


1. Առաջին հարցը խորհրդանշում է կյանքի տարբեր ասպեկտների կարևորությունը ձեզ համար:

  1. Կով` խորհրդանշում է կարիերան
  2. Վագր` խորհրդանշում է հպարտությունը
  3. Ոչխար` խորհրդանշում է սերը
  4. Ձի` խորհրդանշում է ընտանիքը
  5. Խոզ` խորհրդանշում է փողը

2.

  1. Շանը նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր անհատականությանը
  2. Կատվին նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր զույգի անհատականությանը
  3. Առնետը`ձեր թշնամիներին
  4. Սուրճը` ձեր վերաբերմունքը սեռական հարաբերություններին
  5. Ծովը` անձնական կյանքին

3.

  1. Դեղին՝ խորհրդանշում է այն մարդուն, ով երբեք չի մոռանա ձեզ
  2. Նարնջագույն` մեկն, ում համարում ես քո իսկական ընկերը
  3. Կարմիր` մեկն, ում իսկապես սիրում ես
  4. Սպիտակ` քեզ հոգեհարազատ մեկը
  5. Կանաչ՝ խորհրդանշում է այն մարդուն, ում կհիշեք ամբողջ կյանքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել