1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի փողոցներից կանհետանան հեռախոսախցիկները: Երկրի կառավարությունը համարում է, որ ժամանակակից աշխարհում դրանք ոչ միայն կորցրել են նախկին ժողովրդականությունը, այլև հնացել են:

Բջջային տեխնոլոգիաների դարաշրջանի վերջին տասնամյակում դրանցից օգտվում են 90 տոկոսով ավելի քիչ մարդիկ: Հեռախոսախցիկներից Ֆրանսիայում օգտվում են օրական առավելագույնը երեք րոպե՝ այն դեպքում, երբ 2009թ. դրանցից օգտվում էին 30 րոպե:

Իսկ ահա բջջային հեռախոսների համար sim քարտերի վաճառքը հասել է 75.5 մլն-ի՝ հաղորդում է Euromag-ը:

Ֆրանսիական փողոցների հնացած ատրիբուտներից վերջնականապես հրաժարվելուն խանգարում է տեղի օրենսդրությունը, համաձայն որի՝ հարյուր մարդուց բաղկացած համայնքում պետք է լինի առնվազն մեկ ավտոմատ-հեռախոս:

Հեռախոսախցիկներից ազատվելու համար հեռահաղորդակցման համար պատասխանատու մարմնի ղեկավարությունը դիմել է իշխանություններին՝ օրենքի տվյալ կետում ուղղումներ մտցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել