1in.am-ը գրում է.
Vkontakte-ն ներառվել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի տասնյակի մեջ և դարձել Եվրոպայից միակ համացանցային ծառայությունը: Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է Adobe ընկերության կայքում:
Vkontakte-ն՝ 228 մլն գրանցված օգտատերերով, զբաղեցրել է 8-րդ տեղը՝ շրջանցելով հայտնի Instagram և Foursquare ծառայություններին:
Վարկանիշային աղյուսակում առաջատարը Facebook-ն է: Այնտեղ գրանցված են առնվազն 1.4 մլրդ օգտատեր, որոնցից միայն 160 մլն-ը՝ ԱՄՆ-ից:
Երկրորդ տեղում է Youtube պորտալը, որն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր:
Վարկանիշային աղյուսակում են ներառվել նաև Twitter-ը, Google+-ը և LinkedIn-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_243379.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



