1in.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում չափավոր իսլամիստների ու արմատական «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումների միջև մարտերի հետևանքով սպանվել է մոտ 500 մարդ, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել է «Սիրիայում մարդու իրավունքների վերահսկման դիտորդական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը, հունվարի 3-ից շարունակվող մարտերի հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, որից 250-ը եղել են չափավոր իսլամիստների կողմից, 157-ը՝ «Իրաքի իսլամական պետությունից», 85-ը խաղաղ բնակիչներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել