Ֆլորիդաբնակ 7-ամյա տղայի հայրը պնդում է, որ իր որդու գլխին երկնաքարի բեկորներ են ընկել:

Սթիվեն Լիպպարդը խաղում էր իրենց տան բակում, երբ ինչ-որ բան խփեց նրա գլխին: Տղան սկզբում մտածել էր, որ իրեն գոլֆի գնդակի պես մի բան է խփել և առանձնապես ուշադրություն չէր դարձրել: Այդ պահին տուն վերադարձած հայրը տեսել էր, որ տղայի գլխից արյուն է հոսում և նրան տարել էր հիվանդանոց: Բժիշկները բաց վերքի միջից բազմաթիվ բեկորներ էին հանել և հետո երեք կար էին տվել:

Հետազոտական խումբն ուսումնասիրել էր այդ բեկորները և հայտնաբերել էր, որ դրանք իրենց բաղադրությամբ նման են այն երկնաքարին, որն այդ օրը ընկել էր մոտակայքում: Չնայած իրենց փոքր չափին՝ դրանք շատ մեծ մագնիսական ուժ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել