Կանադայի հյուսիսային ափերի մոտ ձկնորսները շատ տարօրինակ արտաքինով ձուկ են որսացել: Երկար վեճերից ու քննարկումներից հետո գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ Դևիսի նեղուցում հայտնաբերված էակը արտասովոր երկարաքիթ քիմերա է: 3

Ծովի խորքերում ապրող այս ձկնատեսակի մոտ սովորական է երկար քիթը և հսկայական ու սարսափազդու երախը, իսկ լողակների վրա թունավոր փշեր կան: Գիտնականները բացատրել են, որ այս ձկնատեսակը սովորաբար հսկայական խորությունների վրա է ապրում, դրա համար էլ խիստ հազվադեպ է պատահում մարդկանց:

«Եթե իջնել 2000 մետր խորության վրա, ապա կարելի կլինի հայտնաբերել երկարաքիթ քիմերաների մեծ քանակ, մարդիկ ուղղակի դա չեն հասկանում»,-ասում Վինդզորի համալսարանի գիտաշխատող Նայջել Հասսը:

Ինչպես և բոլոր այլ քիմերաները, այս տեսակի երկարաքիթ տեսակները ևս շնաձկների տիպի ներկայացուցիչ են, որոնք 400 միլիոն տարի առաջ իրենց ենթատիպն են ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել