Դասակարգումն, իհարկե, լավ բան չէ: Բայց դե փորձեմ:
Գիտելիքի պակասի դեպքում զարգացման երկու ուղի կա:
1. Կամ դառնում են ճարպիկ, այսինքն «ձև բռնելով» մտքեր են արտահայտում, որտեղ գերակայում է հուզականը: Այս տեսակին կգտնես հիմնականում ԲլոգՆյուզի քոմենթներում, կամ էլ քաղաքական դաշտում:
2. Կամ դառնում են տրամաբանության զոհ: Միմիայն տրամաբանությամբ փորձում են գրել ու դատողություններ անել: Բայց դե գիտելիքի բացակայության դեպքում նման տրամաբանությունը սկսում է լուրջ կաղալ՝ թեպետ համառել: Սրանք հիմնականում ֆեյսբուքյան ամենաակտիվ արձագանքողներն են՝ քիչ գրառում՝ շատ արձագանք ու հակաճառում:
3. Եվ կան գիտելիք կրողներ: Այս մի տեսակն էլ հիմնականում փորձում է դատել, իրեն վեհ պահել, հիմնականում գրառումներ է անում, թեպետ առաջին տեղում մշակութային ու քաղաքական գեղեցիկ ու խորը տեքստեր տեղադրելն է: Այս տեսակի դատողությունները սահմանափակվում են ստացված գիտելիքով, ինքնուրույն դատողությունները դատապարտված են, քանի որ շրջանակված են ի սկզբանե: Այս խավը հաճախ իրեն համարում է մշակութային էլիտա:
Ինչո՞ւ դասակարգեցի: Այս երեք տեսակի գրառումներն ինձ համար ամենաձանձրալին են ...
Բարլուս բոլորին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել