Ժամանակ առ ժամանակ՝ առավոտ շուտ կամ երեկոյան ուշ, մեկ էլ մտովի նորից հայտնվում եմ Տաթևի վանքում: Սառը պատերի մեջ, խնկաբույր վանքում, սբ. Տաթևացու դամբարանի անուշահոտ յուղերի հոտն եմ սկսում առնել:
Վերջին անգամ փետրվար ամիսն էր: Եղանակը գյուղում տաք էր, արդեն գարնանահոտ, Սյունյաց լեռները տաք ձյան մեջ կորած, իսկ վանքի ներսում՝ աննկարագրելի ցուրտ: Տուրիստներ չկային, կատարյալ լռության մեջ, դեռ մութ առավոտով վանականները "Առաւոտ լուսոյ" էին երգում... Ու ձայների արձագանքը էդ հսկա ու դատարկ լռության մեջ...
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/596634.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել