Պարզվում է, որ Հայաստանում եթե ծնվում ես, ապա ծնվելուց առաջ արդեն իսկ պիտի որոշես թե ինչ մասնագիտություն կարող ես ունենալ, ու ծնվածդ օրվանից կյանքի գնով էլ լինի պետք է աշխատանքային փորձ ձեռք բերես: Թե չէ ստացվում է, որ ավարտելուց հետո, եթե ՄԵՋՔ, ծանոթ-բարեկամ, կամ դրամապանակի համապատասխան պարունակություն չունենաս, ապա դժվարությամբ կգտնես աշխատանք: Նույնիսկ հավաքարարի աշխատանքի անցնելու համար պետք է ունենաս.
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Լավ տիրապետես համակարգչային գրեթե բոլոր հմտություններին 
- Ու, որն առավել ուշագրավ է, լինես բարետես :)
Այ այստեղ են ասել, - Ալեյ Հոպ, հասանք տեղ :)
Զավեշտալի ու զզվելի է (կներեք բառիս համար): Հոգնեցինք առաջին իսկ նախադասությունից լսելով.
- Իսկ աշխատանքային փորձ ունե՞ք, քանի տարեկան ե՞ք . . . 
Այ մարդ, մեկը չկա հարցնի ի՞նչ գիտես, ի՞նչ չգիտես, գոնե տեսական տարրական գիտելիքներ ունե՞ս . . . Եթե մարդը նոր է ուսումն ավարտել, ապա որտե՞ղից նա պիտի փորձ ունենա: Փորձն էլ հո օժիտի պես բան չի, որ ունենա . . . Հերիք է էլի, փորձ պահանջելուց առաջ նախ մարդու մասնագիտական կարողություններին ծանոթացեք . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել