Ինտերնետում շատ են լատինատառ Հայերենով գրող Հայ օգտատերերը: Խոսքս ուղղում եմ նրանց: Եթե մենք ունենք մեր սեփական լեզուն, մեր սեփական տառերը, ապա ինչու՞ Հայատառ չեք գրում: Եթե դուք հնարավորություն չունեք Հայատառ գրելու, ապա ձեզ կառաջարկեմ երկու տարբերակ: Կարող եք ինտերնետից ներբեռնել KDWIN , որը շատ հարմար է Հայատառ գրելու համար: Իսկ եթե դուք օգտագործում եք Google Chrome ինտերնետ դիտարկիչը, ուրեմն կարող եք օգտվել Արմեն Մկրտչյանի կողմից պատրաստված շատ հարմարավետ հավելվածից, որի օգնությամբ Հայատառ գրելը շատ հեշտ է դառնում: Այնպես որ, եթե դուք մինչ այս լատինատառ էիք գրում, ապա ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք սկսեք Հայատառ գրել: Շատ մարդկանց հարցնում եմ, թե ինչու՞ Հայատառ չեք գրում, իսկ նրանք պատասխանում են "չգիտեմ ես սովոր եմ սենց գրելուն" կամ "հավես չունեմ Kdwin-ը անընդհատ փոխեմ": Եթե դուք սկսեք Հայատառ գրել, ապա կտեսնեք, որ համ հաճելի է, համ էլ դուք լիովին հասկանալի եք արտահայտում ձեր մտքերը: Հայատառ գրե՛ք...
Նյութի աղբյուր՝ http://urakh.blogspot.com/2012/06/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




