Վրացի ընկերս ա զանգել, թե բա բարեկամներիցս մեկի մոտ ինչ-որ հիվանդություն ա, բժիշկը խորհուրդ ա տվել, որ կաթնային համաշխարհային բրենդերից մեկի արտադրած բիոակտիվ յոգուրտները օգտագործի, բայց Թիֆլիսում չկա դրանցից, մի հատ նայի՝ ձեր մոտ կարա՞ լինի, առնես, ուղարկես...
Մտածս առաջին իսկ սուպերմարկետում այդ յոգուրտների ողջ տեսականին դրված էր ու վաճառվում էր...
Ասածս ինչ ա, որ Ձեզ ասում են՝ Վրաստանում կյանքը էդքան էլ շաքար չի ու, պռակլադկա մոստ սարքելով լիության չես հասնի, մի սկսեք ինձ հեքիաթներ պատմել ժողովրդավարության ու ռեֆորմների մասին: Խոսում ենք կենսամակարդակից, իսկ կենսամակարդակի վրա ազդող ֆակտորներից մեկն էլ ապրանքների հասանելիությունն ա ու աբսուրդ ա, որ մի երկիր, որը տարանցիկ ուղի ա այս դեպքում ինչ-որ յոգուրտների համար, որոնք հայտնվում են մեր խանութներում, ինքը չունի նույն ապրանքից իր ա խանութներում, ու մարդիկ ստիպված են գան Երևանից առնեն ու սահմանին էլ մաքսազերծեն:



