1in.am-ը գրում է.
Բուլղարիայի Սլիվենսկայա շրջանում 7-15 տարեկան ավելի քան 70 դպրոցականներ հոսպիտալացվել են սննդային թունավորման ախտանշաններով: Թունավորման պատճառ է դարձել դպրոցական սնունդը:
Radio FOCUS-ի տվյալներով՝ մի քանի երեխաների վիճակը ծանր է:
Ինչպես հայտնել են Սլիվեն քաղաքի քաղաքային հիվանդանոցի աշխատակիցները՝ տուժած երեխաները հոսպիտալացվել են Ստառա-Ռեկա, Գավրաիլովո, Ստրուպեց,Կալոյանովո, Կամեն և այլ գյուղերից: Այդ բոլոր բնակավայրերի դպրոցական ճաշարանները սնունդ են ստանում Սլիվենսկայա շրջանի նույն խոհանոց-ֆաբրիկայից:
Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառ կարող էր դառնալ ապուրը, որն ուրբաթ մատակարարվել է շրջանի մի քանի գյուղական դպրոցների:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_243296.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



