Ոչ մասնագիտական շրջանակները պարտավոր չեն խորանալ, բայց չէր խանագարի, որ տեղեկանային: Միտքս շարադրել եմ հնարավորինս հանրամատչելի:
Մեր հանրության մեջ շատերն են սխալմամբ մարքեթինգը (այսուհետ Մ) նույնացնում վաճառքի Մ-ի հետ: Շատերը Մ-ը ասելով՝ հասկանում են լոկ ինչ-որ քայլեր, որոնց արդյունքում մեծանում են սպառման ծավալները:
Իրականում Մ-ն վերոգրյալի համեմատ շատ ավելի լայն ու բազմաբովանդակ հասկացություն է: Փոքր տնտեսություն ուեցող երկներին բնորոշ է այս երևույթը: Մ-ի ամբողջական համալիրը օգտագործում են հիմնականում մեծ կազմակերպությունները: Փոքր շուկայի պայմաններում հաճախ վաճառքով զբաղվող ենթակառույցներին անվանում են Մ-ի բաժին, առավել «դաժան» դեպքերում առաքիչները համարվում են Մ-ի գծով պատասխանատուներ: Մինչդեռ Մ-ն սպառողի պահանջմունքները ուսումասիրելու, բացահայտելու, փոխանակման միջոցով դրանք բավարարելու մասին գիտություն է:
Մ-ի համալիրը ունի բազմաթիվ գործիքներ: Դասական մարքեթինգից ճյուղավորվում են տարատեսակ մասնագիտություններ և ենթաոլորտներ: Մ-ն չի կարող միայն ու միայն կոմերցիոն լինել: Գոյություն ունի ոչ կոմերցիոն Մ, որտեղ «պրոդուկտի» դերում կարող են հանդես գալ մտքերը, գաղափարները, արժեքները կարծիքները: Այստեղ գումարի փոխարեն սպառողները փոխանակության արդյունքում կարող են տալ իրենց վստահությունը, ծախսել ժամանակը և այլն... Վերջիվերջո շուկան նույնպես չի դիտարկվում լոկ կոմերցիոն փոխանակման միջավայր... Շուկան իր գիտական սահմանումներում առավել լայն հասկացություն է... Ես կասեի` ինչ-որ տեղ փիլիսոփայական հասկացություն է...
Մ-ի մասին բազմաթիվ գրականություն կա համացանցում, ու չեմ պատրաստվում հիմա լեկցիաներ գրել, միայն խնդրում եմ մակերեսորեն մի քանի բան «բզբզալ»-ը մի համարեք մարքեթինգային գործընթաց... Դա բացի այն որ ճիշտ չէ, նաև վնասում է տերմինի հեղինակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել