1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն ասեկոսեները, որ, կապված կիսապաշտպան Թեո Ուոլքոթի լուրջ վնասվածքի հետ, ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:
« «Ռեալ»-ի հետ մենք ընդհանրապես ոչ մի բանակցություն չենք վարում: Եվ այժմ քննարկել անուններ, որոնք հորինվում են թերթերում, ես չեմ պատրաստվում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Բացի այդ, Վենգերը նաև իր կարծիքն է հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին:
«Տրանսֆերային շրջանը միայն խանգարում է աշխատանքին, ես այն չեմ ողջունում: Ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ` հունվարին ընդհանրապես չլիներ տրանսֆերային պատուհան, և թիմերն ավարտեին մրցաշրջանը նույն խաղացողներով, որոնցով էլ սկսել են: Դա արդարացի կլիներ: Բացառություն է պետք անել միայն լուրջ վնասվածքների դեպքում»,- ավելացրել է մասնագետը:



