1in.am-ը գրում է.
ԱՄՆ առևտրի պալատի նախագահ Թոմ Դոնոհյուն կառավարությանը կոչ է արել հանել նավթի հումքի 40-ամյա արգելքը՝ հաղորդում է The Wall Street Journal-ը: Այսպիսով, Դոնոհյուն միացել է լոբբիստների խմբին՝ Ամերիկյան նավթային ինստիտուտի և սենատոր Լայզա Մուրկովսկիի գլխավորությամբ:
Դոնոհյուի խոսքերով՝ նավթարդյունահանումն այժմ կարող է դառնալ «նոր ամերիկյան խոշոր հեղափոխություն»: Նա նշել է, որ հասկանում է արգելքն անմիջապես չեղյալ հայտարարելու անհնարինությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ դա կարվի մոտ ապագայում:
Արգելքը սահմանվել է 1973 թ.՝ այն բանից հետո, երբ արաբական երկրներն իրենց հերթին ԱՄՆ-ին հայտարարեցին նավթի էմբարգո: Ենթադրվում էր, որ այս միջոցի օգնությամբ հնարավոր կլինի զսպել վառելիքի գնի բարձրացումը, ինչպես նաև պաշտպանել շուկան մանիպուլյացիայից:
Իրավիճակը փոխվել է նաև, քանի որ ԱՄՆ-ն ամեն տարի մեծացնում է սեփական նավթի արդյունահանումը և գնալով ավելի քիչ կախվածություն է ունենում ներմուծումից:



