Էս հոդվածը կարդալուց հետո ուզեցի շեշտել, որ Հայաստան մարդիկ վերադառնում են: Վերադառնում են ընտանիքներով, հաճախ՝ բազմացած:

Մենակ անցած տարի իմ շրջապատի ժողովրդից Հայաստան վերադարձել է 10 հոգի, որոնց թվում երկու ընտանիք՝ երեխաներով: 

Ու վերադարձել են էն հստակ գիտակցությամբ, որ հայ երեխան պետք է Հայաստանում մեծանա: Էն երջանկությունը, որ երեխային տալիս է Հայաստանն իր ամեն ինչով՝ եղանակ, երկինք, հարազատ-բարեկամություն, քույր-եղբայրություն, հարևանություն ու ապահովություն, չի տալիս ոչ մի ուրիշ երկիր: 

Ու անկեղծ չեն էն մարդիկ, ովքեր Հայաստանը լքելու իրենց պատճառաբանության մեխը դարձնում են երեխաներին՝ էրեխեքի համար ենք գնում: Էրեխեքի համար գալիս են, ոչ թե գնում են: Էրեխեքին ո՛չ ձեր ամերիկաներն են պետք, ո՛չ ձեր եվրոպաներն ու ռուսաստանները, ո՛չ էլ ձեր սիթիզեններն ու մնացած մակուլատուրան: 

Հա, ու քանի Հայաստան վերադառնում են գիտակցող մարդիկ, էս երկրի վատն ուզողներն իրենց ուզածներին չեն հասնելու: Ա՛յ դրանց բոլորի ինադու է ստացվում մարդկանց վերադարձը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել