1in.am-ը գրում է.
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքն այս տարվա մարտին կներկայացնի հատուկ հաղորդում՝ ուղիղ եթեր Միջազգային տիեզերակայանից: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
90 րոպեանոց «Ուղիղ միացում տիեզերքից.մոլորակի շուրջը» (Live from Space: Lap of the Planet) հաղորդումը կցուցադրի կայանի մեկ թռիչքը Երկրի շուրջ:Ծրագրի ընթացքում կցուցադրվեն հարցազրույցներ տիեզերագնացներ ամերիկացի Ռիկ Մաստրակիոյի, ինչպես նաև ճապոնացի Կոիտի Վակատայի և այլոց հետո:
Ուղիղ եթերը կվարի դերասան Դերմոտ Օ՝Լիրին: Նա հաղորդումը կվարի ամերիկյան Հյուսթոն քաղաքում գտնվող NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնից:
Channel 4-ը, որը մտնում է BBC-ի կազմի մեջ, պատրաստվում է ներկայացնել տիեզերքի մասին հաղորդումների մի ողջ շարք: Եթեր կհեռարձակվեն նաև «Տիեզերագնացներ. կյանքը տիեզերքում» և «Տիեզերագնացներ: Հյուսթոն, մենք խնդիր ունենք» հատուկ ֆիլմերը:



