Ես չեմ հասկանում. դուրս ա գալիս, որ ով ինչ հանցագործություն ուզում ա անի, եթե արանքում գոռա ու պահանջի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական, ու եթե անգամ նա նռնակներ պայթեցնի, փայտերով ոստիկաններին հարվածի, հայհոյի ու այդքանից հետո նրան ձերբակալեն, ուրեմն ինքը քաղբանտարկյալ ա: Եթե լոզունգներ չանի, ուղղակի նույնը անի՝ կդառնա սովորական հանցագործ խուլիգան: Ոնց դուք չեք հասկանում, որ Շանթը ձերբակալված է ոչ թե իր քաղաքական հայացքների համար, այլ իր կատարած անօրինական արարքների համար, ու կապ չունի, թե նա ինչ լոզունգների ներքո է այդ արել, միևնույն է, դա հանցանք է և պետք է պատժվի օրենքով, ինչպես մնացած բոլոր հանցանքները. Շանթի նման անհավասարակշռված մարդը ուղղակի կարող է հույսը դնել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված արտոնությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել