Երեկ ավարտվեց լիդերությանը նվիրված եռօրյա դասընթացները, որոնք անցկացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրված փոձագետները: Դասընթացների ընթացքում մեզ սովորեցնում էին Թիմի ձևավորման, բրենդինգի, վաճառքի, հաճախորդների սպասարկման, լիդերի պահելաձև և լիդերության հետ կապված այլ հետաքրքիր թեմաներ: Առաջին իսկ օրվանից ներկաներին մոտիվացնում էին, որպեսզի վերջիններս իրենց հետ հաջորդ օրերին բերեն իրենց ընկերներին` օգտագործելով ամենատարբեր մեթոդները ֆլեշ քարտերի տրամադրումից մինչև սեմինար դասնթացերի վերջում հանձնվող վկայագրերը: Ներկաները օր օրի բերում էին նաև իրենց ընկերներին և վերջին օրը այնպես ստացվեց որ Մոսկվայի տան 2-րդ հարկի դահլիճը գրեթե ամբողջությամբ լցված էր: Դասընթացների ընթացքում նույիսկ հոգացել էին թե հանգստի պատշաճ կազմակերպման և թե թարգմանության խնդիրը, չնայած վերջինս այդքան էլ լավ չէր ստացվել: Հասավ վերջին 3-րդ օրը, ինչպես և նախատսված էր, տեղի ոնեցավ 3-րդ օրվա համար նախատեսված դասընթացները, որից անմիջապես հետո մասնակիցներին հանձնվեց հարցաթերթիկներ, որտեղ մի շարք անիմաստ հարցերի հետ մեկտեղ գրված էր նաև կոնտակտային տվյալների հետ կապված հարցեր: Այն ընթացքում, մինչ բոլոր ներկա երիտասարդները լրացնում էին իրենց հարցաթերթիկները` բեմ բարձրացավ հայկական կողմից համակարգողը և սկսեց իր քարոզը կապված երջանիկ կյաքնի և նյութականի անպետքության հետ: Երևեի թե այդ քարոզը շարունակվեց մոտ 30 րոպե, որի ընթացքում ներկաների մեծ մասը զոմբիացած լսում էր այդ տաղտկալի քարոզը: Ելոււյթ ունեցողը իր խոսքում օգտագործում էր շատ հոգեբանական մեթոդներ, բայց երևի թե վերջինս այդքան էլ լավ չէր կարողաոնում տիրապետել այդ հնարքներին, քանի որ նա չկարողացավ ազդել իմ և ընկերոջս վրա: Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենք սեմինարների նյութերից և սերտիֆիկատներից բացի վերջում բաժանեցին նաև > կոչվող գրքերը, և հայտարարեցին որ այն հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոմից հրատարակված Նոր կտակարանի մի հատվածի պատճենահանված տարբերակը:
Ուսումասիրելով սեմինարների կազմակերպիչների և դասընթացավարների Ֆեյսբուքյան էջերը` միանգամից պարզ է դառնում, որ նրանք Հայ Ավետարանչական Մկրտական Եկեղեցու և Բապտիստական եկեղեցու անդամներ են: Ու քանի որ նրանցից շատերը Հարվարդի և այլ ականավոր բուհերի շրաջանավարտներ են և բիզնես ոլորտում կայացած մարդիկ, պարզ է որ այս ամենը այնքան էլ “բարի’’ նպատակներ չեր հետապնդում, չնայած որ ելույթները և իրենց կողմից տրված գիտելիքները միանգամայն որակյալ էին:
Այսպիսով հարց է առաջանում թե ինչի կարող են ծառայել այսպիսի “առաջնորդութության դասընթացները” մանավանդ այնպիսի ժամանակներում երբ շատ երիտասարդներ հետաքրքված են առաջնորդության և սեփական բիզնես ունենալու գաղափարներով: Ես կցանկանայի այս նոթով անհանգստության նոտա ուղղեի նաև Մայր Աթոռին, որպեսզի վերջինս ավելի ուշադիր լինի նման բաների նկատմամբ, և գոնե հեռուստատեսությամբ լուսաբանի այս դեպքի մասին ու զգուշացնի, որ նման բաներից մարդիկ զերծ մնան: Ինչպես նաև ամեն պատեհ և անպատեհ առիթներով չշոշափվի Մայր Աթոռի անունը, քանի որ ինչպես պարզ դարձավ գրքի հենց երկրորդ էջից այն հրատարակվել է Հայ Ավետարանչական Եղեկեցու այլ ոչ թե Մայր Աթոռի կողմից, ինչպես հավաստացիացնում էին իրենք...
Այսպիսով հարց Լիդերություն, թե հոգեորսություն...."Ընտրական համակարգեր կենտրոն" ՀԿ, Լրատվության բաժին



