Օրս եզրափակեմ Լևոն Տեր-Պերտրոսյանի ծննդյան օրվա հետ կապված իմ դիտարկումների ամփոփմամբ (որևէ քննարկման ինքս չեմ մասնակցել): 2008 թվականի մարտի 1-ից հետո առաջին նախագահի նկատմամբ վերաբերմունքս հիմնավորապես փոխել եմ, բայց հարգում եմ այն մարդկանց, ում համար Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ առաջին մեծության քաղաքական ու ազգային գործիչ: Միաժամանակ, սակայն, խորապես արհամարհում եմ մարդկանց, ովքեր չունենալով սեփական կարծիք, թութակի ջանասիրությամբ և ավանակային համառությամբ կրկնում են այլոց խոսքերը՝ նպատակ ունենալով Տեր-Պետրոսյանին կիսաաստված հռչակել կամ ներկայացնել նրան որպես ամենավերջին սրիկայի: Կրկնում եմ, ինքս ունեմ սեփական կարծիք և իմ մտերիմները դրա մասին տեղյակ են: Այսուհանդերձ, կցանկանայի ուշադրությունս բևեռել մի հանգամանքի վրա: Խորապես համոզված եմ, որ Արցախյան պատերազմի ժամանակաշրջանը կոչել «ցուրտ ու մութ տարիներ» և այդպիսով փորձել հարվածել Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին, առնվազն անազնիվ է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատերազմել են, ովքեր ապրել են սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում, և ովքեր, ի դեպ, հիմա կոկորդ չեն պատռում, թե հրետակոծվող ու ռմբահարվող գյուղերում ինչո՞ւ էլեկտրականություն չկար: Ռուսներին անուն դնելու համար խելքներս մերը չի, բայց թող որևէ մեկը գնա Ռուսաստան ու էնտեղ հայտարարի, թե Լենինգրադի բլոկադայի տարիները «ցրտի, մութի և սովի» տարիներ էին սոսկ: Հասկանալի է. չէ՞ որ այս պնդման հեղինակին Նեվայի ջրերում կխեղդեն: Էնպես որ, ձեր քաղաքական ու քաղաքացիական «բազարների» ժամանակ մի քիչ պակաս նողկալի եղեք և գոնե մեկ անգամ սովորեք գնահատել ու արժևորել սեփական ազգի ձեռքբերումները՝ առանց դրանք անձնավորելու, սեփականաշնորհելու փորձերի և «ես ամեն ինչ գիտեմ, իսկ ով ինձ հետ համաձայն չի, դավաճան ա» անասնական սկզբունքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել