Tert.am-ը գրում է.
Դանիայի մայրաքաղաքում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային 59-րդ մրցույթին կմասնակցի առնվազն՝ 36 երկիր: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը:
Իրենց մասնակցությունը հաստատել են Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Դանիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեռնոգորիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի և Էստոնիայի հեռարձակող ընկերությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



