Panorama.am-ը գրում է.
«Groong» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «The MetroWest Daily News»-ը տպագրել է հոդվածագիր Մարտին Դեմուրջյանի՝ «Պատմական գորգը հայտնվել է հայ-թուրքական մրցապայքարում» խորագորվ հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.
«Սպիտակ տանը պահվում է Ղազիրի որբերի` ( մոտ1400 որբ երեխա) գործած գորգը : Սա մեկն էր այն շատ մանկատներից, որոնք հիմնվել էին Միացյալ Նահանգների կողմից 1915թ.-ին հայերի ջարդի հետևանքով որբացած հայ երեխաների օգնության համար:
Ավելի քան 100.000 որբեր են փրկվել Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի կողմից, որոնց աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնը: Սա եղել է ԱՄՆ-ի արտաքին առաջին օգնությունը:
Պատմական այդ գորգը 1925թ.-ին ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին նվիրել էր «The New York Times»-ի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի նախագահ, դոկտոր Ջոն Ֆայնլին՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած հումանիտար օգնության համար: Նման իրերն անցյալը տեղափոխում են ներկա:
Կարծում եմ Սպիտակ տունը հրաժարվեց գորգը տրամադրել Թուրքիայի և նրա կողմնակիցների կամքի շնորհիվ: Անհանգստացնող է այն հանգամանքը, որ Ղազիրի որբերի գորգը ՝ ազգային արժեքը, քաղաքականացվեց շնորհիվ Թուրքիայի այն ցանակության, որ պետք է Թուրքիայի և ԱՄՆ-ի հասարակության քննարկման շրջանակներից դուրս մնա պատմական հստակ փաստերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



