1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսն ընդգծել է Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպման կարևորությունը, որը տեղի կունենա հունվարի 11-ին:

« «Ատլետիկո»-ի դեմ խաղը մեծ կարևորություն ունի և նշանակալի ազդեցություն կունենա առաջնության վերջնական արդյունքների վրա: Այն կարող է դուրս գալ նաև ոչ վճռորոշ, բայց այս խաղում հաղթանակի գինը շատ բարձր է:

Մենք այս հանդիպմանը մոտենում ենք շատ լավ մարզավիճակում: Կփորձենք ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ»,- ասել է Չավին կատալոնական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել