1in.am-ը գրում է.

Աֆրիկյան երկրները, որոնց իշխանությունները հեռահաղորդակցության պայմանագրեր են կնքել չինական կարգավորողների հետ, միջնորդավորված կապը ստացել են ավելի բարձր գնով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Թերթն ուսումնասիրել է Եթովպիայում բջջային ցանցի կառուցման պայմանագրերը, որոնք ապահովվել են Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի արտոնյալ ֆինանսավորմամբ: 2006-ին 1.5 մլրդ դոլար ծավալով նախնական պայմանագիրը շահել է բջջային սարքեր արտադրող չինական ZTE ընկերությունը, իսկ 2013-ին 1.6 մլրդ դոլար արժողությամբ բջջային ցանցերի ընդլայնման պայմանագիրը ZTE-ն կիսել է մրցակցի՝ չինական Huawei ընկերության հետ: 

Ուսումնասիրելով գործարքը՝ Համաշխարհային բանկը եզրակացրել է, որ պայմանագրերը կնքելիս Եթովպիայի իշխանությունները խախտել են սեփական օրենքները, որոնք արգելում են առանց այլընտրանքի պետգնումները, և կոչ է արել հետաքննություն սկսել: Հետաքննության արդյունքում ZTE-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել:

Միաժամանակ ՀԲ-ի համատեղ զեկույցում Ենթակառուցվածքների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով լոնդոնյան կենտրոնի տնօրեն Նեյլ Սթրենսբուրը կարծում է, որ խոշորագույն փոխանակությունները միայն առաջին հայացքից են արտոնյալ: «Արդյունքում, ասենք՝ քսան տարի անց, պարզվում է, որ սարքավորումը գնելով այլ արտադրողից՝ թեկուզ և ավելի վատ պայմաններով, հնարավոր կլիներ զգալի գումար տնտեսել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել