«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը:

Վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողներին ուրախացրել էր: Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների մասին: Վերջին ռեկտորատը կարճ տեւեց: Ամանորի նախաշեմին ջերմորեն գրկեց բոլորին ու իրեն հատուկ տոնով շեշտադրեց.«Տարին բարդ ու պարտավորեցնող է  լինելու...»: 

ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել