Ցավոք, մարդիկ մահկանացու են...
Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք ցավալի կորուստներ ունեցանք:
Ժամանակին և անժամանակ մահանում են և լավերը, և վատերը...
Առավել ցավալի է, երբ այդ մահով պակասում է տեսակը: Պարտադիր չէ, որ բոլորը այդ տեսակին համաձայն լինեն, կարևոր է, որ մարդիկ տեսակ են ստեղծում և սեփական կերպար...
Վերջին կորուստներին զուգահեռ հենց տեսակն է նահանջում, տեսակ, որի շարունակականությունը ես չեմ տեսնում... Հուսամ՝ սխալվում եմ...
Քիչ առաջ ընկերոջս հետ էի խոսում: Հուզված էր, ասաց՝ ուսուցչի մահից հետո զգում ես, որ որբացել ես...
Նաև հասարակության մեջ է այդպես, հասարակությունը իր սիրելիների կորստից հետո համընդհանուր որբացման զգացողություն է ունենում: Դա երևի նրանից է, որ մի բուռ ենք, մտավորականի խոսքի կարոտ, իսկական տիրոջ, շիտակ մարդու կարոտ... Ու նրանցից յուրաքանչյուրի կորուստը ավելի է կորացնում հասարակության մեջքը... Սա պետական, ֆիզիկական անտերությունից մտավոր անտերության անցնելու ահն է...
Անձնապես բոլորին ճանաչել եմ, խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ...
Ցավակցություններս մտավորականների ընտանիքներին և համակիրներին...