Խոսքս հավատացյալների մասին է՝ նրանց, ովքեր իրոք հավատում են Աստծուն, Քրիստոսի Ծննդյանն ու Հարությանը, վերջին դատաստանին և այլն, թե չէ անհավատները նման խնդիր չունեն՝ չեն հավատում, ունեն իրենց ներքին բարոյական «կանոնադրությունը», ապրում են դրանով՝ լավ կամ վատ՝ արդեն առանց Աստծու առաջ կրելիք պատասխանատվության:

Ուրեմն, տպավորություն ունեմ, որ վերը նկարագրված հավատացյալները վստահ են, որ վաղը-մյուս օր Աստծու առաջ որ կանգնեցին իրենց արած-չարածների համար պատասխան տալու, պիտի ասեն.

- Աստված ջան, ոշմի «մեղայ»: Բա լա՞վ ա, որ 2014 թվի Քո Ծնունդի պատարագի օրը կաթողիկոսը Էլբակյանին տվել էր, որ ամպհովանին բռներ: Կամ էլ որ կաթողիկոսն ու սրբազանները գազի պայմանագրի դեմ դուրս չէին եկել փողոց,ԺՈՂՈՎՐԴԻ կողքին չէին... Գայթակըղվում էինք, չէ՞

Ու էդ կարգի այլ բաներ: Բայց ասենք, եթե Աստված ասի՝

- Գիտե՞ս ինչ կա, բալիկ ջան (դե մենք բոլորս Աստծու զավակներն ենք), էդ քո գործը չի, կարող ա Էլբակյանը դրանից երկու օր առաջ հոգով-սրտով մեղա էր եկել, արցունքներով երկիրն էր ողողել, ու անձամբ Ես իրեն ներել էի ու ձեր կաթողիկոսին էլ ասել էի՝ ամեն ինչ կարգին ա

Կասեն՝ բա մենք ինչի՞ չենք իմացել

Ատանկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել