Կյանքից հեռացավ Լևոն Խեչոյանը168.am-ը գրում է.

Քիչ առաջ Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20-ին դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը…»: Լևոն Խեչոյանը տևական ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում: 168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Խեչոյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Լեւոն Խեչոյանը ծնվել էր 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել