1in.am-ը գրում է.

Մինչ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիային նոր փոթորիկ է սպասվում՝ նախազգուշացնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Վերջին երեք ամիսներին Մեծ Բրիտանիային մի քանի փոթորիկներ են հարվածել, որոնք 7 մարդու կյանք են խլել, երկրի որոշ շրջաններում հեղեղումներ են առաջացրել և դարձել տրանսպորտային երթևեկության ու էլեկտրամատակարարման խափանումների պատճառ: 

«Ուժգին քամիներով ուղեկցվող տեղատարափ անձրևները Մեծ Բրիտանիայի ափ կհասնեն ուրբաթ օրը: Դրանք կդառնան մթնոլորտային երևույթի մաս, որն ավելի վաղ լուրջ սառնամանիքի պատճառ էր դարձել ԱՄՆ-ում»,- հայտնել է ծառայությունը՝ նշելով, որ հինգշաբթի օրվա համար ևս ուժի մեջ է մնում եղանակային պայմանների վատթարացման մասին նախազգուշացումը:

Հնարավոր ջրհեղեղի մասին նախազգուշացում է արվել երկրի 114 շրջաններում, մինչդեռ վերջին ուժգին փոթորկի ժամանակ պոտենցիալ վտանգավոր շրջանների թիվը գերազանցել է 300-ը: Ինչպես տարերային աղետի նախկին հարվածների դեպքում, առաջինը փոթորկը կդիմավորեն Քորնուոլը, Արևմտյան Ուելսը, Դևոնն ու Սոմերսեթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել