Թվում էր՝ ամեն ինչ այնքան հեշտ էր լինելու ինձ համար, բայց...բայց իմ այդքան սիրելի բարձր կլուբային երաժշտությունը ինձ խելագարության էր հասցնում, կարծես մեկը խեղդեր, ստիպելով ամեն հինգ րոպեն մեկ վազել դուրս, մոլորված նայում էի պատերին ու մտածում՝
« խի՞ ես եկել.. ապու՛շ, խի՞, որ նայես թե ինչպե՞ս է զվարճանում քո մասին չհիշելով, կամ էլ ցույց տալով իբր չի՞ տեսնում քեզ»
Ես հանգիստ եմ, ես հանգիստ եմ..
Չէ՛, դուք իրոք ինձ ձեռեք առնում...իմ ամենասիրելի երգը Please Forgive me-Bryan Adams..ես ուղղակի երազում էի նրա հետ պարել այդ երաժշտության տակ, հմմ կարծում եք նա չգիտեր, որ ես խենթանում եմ այդ երգի համար...գիտեր, իսկ նա հատուկ հրավիրում է ուրիշ աղջկա, ապշած էի, չնկատեցի էլ թե ինչպես աչքերս թաց դարձան, արդեն պատրաստվում էի հավաքել իրերս ու գնալ, անիմաստ է իմ նստել ու նայելը, ինչքան էլ, որ փորձում էի պարել ուրիշների հետ, ցրվել, մեկ է... միտքս նրա հետ էր, նայում էի թե ինչպես էր իր «ընկերներից» մեկին գրկում, պարում, ա՜խ, Աստված մենակ դու գիտես թե ոնց տեղս չէի գտնում, այդ աղջկա տեղը ես պետք է լինեի: Վե՛րջ, գնում եմ, բայց չէ՜ նորից մի ապուշ - ռոմանտիկ երաժշտություն, նստած տեղիցս վերկենալ չեմ կարողանում, կարծես մեկը չթողի, կարծես մեկը ասի սպասիր, երբ պտտվելով տեսա նրան խոնարհ գլխով՝
-Պարե՞նք:
-Ինչպե՞ս:
-Ասում եմ կգա՞ս պարելու ինձ հետ…
Գրողը տանի, չեմ հավատում, միթե՞ նա հասկացավ, որ վրեժխնդրությունը ինձ սպանում էր արդեն, կատա՞կ ես անում, չեմ հավատում, որ նա ասաց դա, ես այդ պահին ուղղակի մոռացա այն ամենը ինչ կատարվում էր ներսումս, ուղղակի վայելում էի՝ ամուր գրկելով նրա թևը կարծես վերջին անգամ ենք տեսնվում, և դա իրոք այդպես էր, սիրտս դողում էր, երևի նա չէր էլ զգում, կամ էլ զգում էր, այո՛, նա լարված էր ինձ հետ, բայց արդյո՞ք նա զգում էր կարոտ, այնպես ինչպես որ ես, երևի թե ոչ...
Շուտով երգը վերջացավ...վե՞րջ, ինչու՞ այսքան շուտ, ես չհասցրեցի պարել, այնպիսի տպավորություն էր, որ մենք պատրաստ էինք պարել ողջ երեկո՝ մոռանալով շրջապատող մարդկանց լարված և ամեն ինչ հասկացող հայացքները:
-Ես արդեն գնում եմ:
-Ոչ, մի՛ գնա, գոնե սպասիր տորթը կտրեմ:
-..Մենք ընկերներ ենք, իհարկե կողքդ կլինեմ այդ պահին:
Ինչ սովորական երևույթ է դարձել՝ ստել ինքս ինձ, խաբել, համոզել, կարծես ես ինձ ծաղրեմ, ընկերնե՛ր... ի՜նչ խղճուկ ես դու աղջիկ...այո՛, հիմա դուք ուղղակի ընկերներ եք...
Մնացի, ես մնացի փորձելով ամեն վարկյանը նրա կողքին անցկացրած ժպտալ, լինել ուրախ և ցույց չտալ իմ ներքին պայքարը..
Իսկ հիմա, երբ ես արդեն տանն եմ, փորձում եմ վերլուծել օրս, և հազիվ թե զսպելով արցունքներս զգում եմ թե ներսումս ինչ փոթորիկ է, ես ինձ այնքա՜ն կոտրված եմ զգում, այնքա՜ն նեղված, տհասություն է կարծես ինձ ընկերակցում, ասելով՝ աղջիկ ջան ասել ես վե՛րջ, ուրեմն վերջ, ինչու՞ ես կեսից կանգ առնում...իսկ ես ի պատասխան ուղղակի լռում եմ՝ ատամներս սեղմելով, որ բարձր հեկեկոցներս չլսվեն, բոլորը սովոր են հումորի սիրահար, կենսուրախ աղջկա տեսնել, և ոչ մեկ չի էլ պատկերացնում, որ ես կարող եմ այսպիսի ներքին պայքարի մեջ ընկնել.....ամեն արցունքիս կաթիլը ինձ ասում է, որ ես կոտրված եմ, ու՞մ մեղադրեմ, կան արդյո՞ք մեղավորներ..ե՞ս, դու՞, թե պատահական պատահածները, ետ բերեք իմ սիրելիիին, նրան ում ես այդքան շատ էի սիրում, ինչու ենք մենք մի սխալի պատճառով կորցնում այսքան հեշտ, նա այլևս առաջվանը չէ, ես էլ առաջվանը չեմ բայց պատրաստ եմ ամեն ինչ տալ, ամեն ինչ փոխել հանուն նրա, իսկ նա՞, նա պատրաստ է արդյո՞ք, վախենում եմ անգամ լսել պատասխանը, նախընտրում եմ խլանալ, չտեսնել ու չզգալ . . .
P.S Հարգելի Բլոգասերներ ջան շնորհակալ եմ ընթերցելու համար և նախապես ուզում եմ ասել, որ սա ինքնակենսագրական չէ, ավելորդ մեկնաբանություններ հեղինակի հասցեին չհնչեցնել: Շնորհակալություն.
Նյութի աղբյուր՝ http://kaktus-story.blogspot.com/2012/04/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել