Հարգելի´ պարոն Աշոտյան, Ձեզ գրում եմ Անգլերենի միասնական քննությունների վերաբերյալ. պարո´ն նախարար, հետաքրքիր է՝ քննության թեստերը կազմելիս կազմողներն ուշադրություն դարձրե՞լ են, որ երկու թեստերն էլ(ինչպես գիտենք 1-ին և 3-րդ ու 2-րդ և 4-րդ տարբերակները համընկնում են) բարդությամբ լինեն նույն մակարդակի: 

Հիրավի, բողոքելու ոչինչ չէի ունենա, եթե երկու տարբերակներն էլ նույն բարդության լինեին, սակայն այնպես է ստացվում, որ առաջին ու երրորդ տարբերակ գրողներն անհամեմատ ավելի բարձր գնահատականներ են ստացել(և կարող էին ստանալ), քան երկրորդ և չորրորդ տարբերակ գրողները:

Առհասարակ ես դեմ չեմ, որ քննություններն անցկացվեն բարդ թեստերով, բայց բնականաբար դեմ եմ, որ մեր հնարավոր միավորները լինեն բախտի քմահաճույքին, քանզի թեստերի բարդության մակարդակները ընդհանրապես չէին համապատասխանում իրար:

Երկրորդ և չորրորդ տարբերակում առկա էին այնպիսի բառեր, որոնք գիտենում են կոնկրետ մասնագիտության տեր մարդիկ, և այդ բառերը սակավգործածելի են:

Խնդրում եմ հնարավորինս ուշադրություն դարձնել այս առարկայի թեստերին, քանի որ տարբերություն, իրոք, կար:

Շնորհակալություն.
Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար 1 դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել