«...Արժանապատվություն ունեցող մարդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդող առավոտին իսկ պետք է հրաժարական տար` իրեն պատասխանատու զգալով իր ղեկավարության օրոք կատարված այդպիսի եղեռնագործության համար: ...
Ես 1999 թվականին` ծննդյանս 80-ամյակի առթիվ, այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը: ... Ուստի ես խորին ցավով և Սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը` իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման և բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ: ...
Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի և ժողովրդի միջև, կուշտուկուռ դղյակների ու կիսաքաղց կյուղակների միջև...
Քոչարյանը պետք է հեռանա: Ուրիշ ելք չկա:» - Ս. Կապուտիկյան, 14 ապրիլի, 2004թ., Երևան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10202470131141797&set=a.1383454873642.51435.1450091694&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել