Հայկական տուրիստական շուկան շարունակում է մնալ ոչ միայն սաղմնային վիճակում, այլև օրեցօր հետընթաց է արձանագրում: Վերջին օրերին հաճախ է խոսվում, թե ինչպես տուրօպերատորներից մեկը մարդկանց անօգնական թողեց օդակայանում, սակայն սա սովորական դեպք է Հայաստանում: Մտնել տուրիստական գործակալություն՝ նշանակում է մաս կազմել տանջանքների մի ամբողջ շղթայի: Ժամանակին ես գործ ունեցա GO TRAVEL կոչվող ընկերության հետ ու հայտնվեցի պարզապես դժոխքում: Նախքան փաստաթղթերի կարգավորումը՝ գործն այնքան ձգձգվեց, որ արդեն արձակուրդ մեկնելու ցանկությունս կորավ, այնուհետև խնդիրներ առաջացավ թռիչքների օրերի հետ, ի վերջո հրաժարվեցի, քանի որ նյարդերս չհերիքեցին: Երկրորդ անգամ որոշ ժամանակ անց որոշեցի կրկին դիմել՝ հուսալով, որ բինգոս կշահի: Այս անգամ փաստաթղթերը նորմալ էին, շուտ ստացվեց, սակայն գովազդված հյուրանոցի փոխարեն GO TRAVEL-ը Եգիպտոսում մի այնպիսի գոմ հատկացրեց, որ նողկալի էր ուղղակի, և կրկին հանգիստը վերացվեց դժոխքի: Մի՞թե գործարարները չեն կարողանում ստեղծել մի տուրընկերություն, որը մարդկանց նորմալ կսպասարկի՝ արժանանալով եկամուտի և շնորհակալության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել