1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի VisitBritain պաշտոնական ուղեցույցը հրապարակել է հրահանգներ բրիտանական հյուրանոցների աշխատակիցների համար: 

Միացյալ Թագավորության պետական կառույցները ամանորյա տոների ընթացքում որոշել են օգնել սպասարկող անձնակազմին՝ խուսափելու համար մշակութային ու կենցաղային ավանդույթների անհամապատասխանության հետևանքով առաջացող թյուրիմացություններից: 

Ինչպես գրում է DailyMail-ը, առաջին հերթին վարչական աշխատողներին և դռնապաններին կոչ է արվում չծաղրել հյուրերի հնդկական առոգանությունը: Ինչ վերաբերում է ճապոնացիներին, ապա խորհուրդ է տրվում կատարել նրանց բոլոր ցանկությունները և ոչ մի դեպքում կտրականապես չմերժել նրանց, այլ առաջարկել այլընտրանք նրանց խնդրանքին կամ հարցին: 

Բացի այդ՝ արգելվում է ժպտալ կամ նայել ֆրանսիացիների աչքերին, որոնց հետ հյուրանոցի աշխատակիցը նախկինում չի հանդիպել, կամ խոսել բելգիացիների հետ այդ երկրի լեզվական բաժանման կամ քաղաքականության մասին: «Հանցանք» է համարվում նաև կանադացիներին ամերիկացի անվանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել