1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ «Սելտա»-ի դեմ խաղում փոխարինվելիս արած ժեստն ուղղված չէր թիմի երկրպագուներին, որոնք սուլում էին իրեն:

«Այդ ժեստն ուղղված չէր ոչ ոքի: Ես չեմ սիրում մեկնաբանություններ անել և նախընտրում են գործել խաղադաշտում:

ԶԼՄ-ները սիրում են «հարձակումներ» գործել «Ռեալ»-ի վրա: Մարզիչը սատարում է ինձ, և ես հանգիստ եմ»,- հայտարարել է Դի Մարիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել