1in.am-ը գրում է.
Ըստ փորձագետների` Եվրոպայի ամենագեր տղամարդիկ Մալթայում են, իսկ ամենագեր կանայք` Բրիտանիայում:
Մեծ Բրիտանիայում կանանց 23.9 տոկոսն ավելորդ քաշ ունի: Նույն խնդրով մալթացի կանայք կազմում են 21.1 տոկոս, լատվիացի կանայք՝ 20.9 տոկոս և էստոնուհիները` 20.5 տոկոս:
Տղամարդկանց թվով այս առումով առաջատար է Մալթան, որտեղ ուժեղ սեռի ներկայացուցիչների 24.7 տոկոսը գեր է: Մեծ Բրիտանիայում այդ թիվը կազմում է 22.1 տոկոս, Հունգարիայում՝ 21.4 տոկոս, Չեխիայում՝ 18.4 տոկոս:
Այս մասին գրում է Rosbalt-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_242292.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



