Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, հուվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai Elantra մակնիշի 85 AA 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Հայրապետ Մանուկյանն աշխատում է Դերժավա ՍՊԸ-ում, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել Opel Vectra-ի ուղևորուհիներ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 28-ամյա Անահիտ Այվազյանը, ով աշխատում է Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրում, որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, Եղվարդ քաղաքի բնակիչ 28-ամյա Մարգարիտա Մխիթարյանը, ով եղել է հղի:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել